Բաղադրատոմսեր
Ծխեցված սաղմոնով և ավոկադոյով տոստ
Բաղադրիչներ
2 բաժին պատրաստելու համար
1/2 ավոկադո
1/4 քամած կիտրոն
2 կտոր տոստ արված հաց
75գ Food Republic-ի թարմ, ծխեցված սաղմոն
1/4 վարունգ
Ռուկոլա՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
Կիսել ավոկադոն, հեռացնել կորիզը, միջուկը տեղափոխել տարրայի մեջ։ Ավելացնել կիտրոնի հյութ, աղ պղպեղ (ըստ ճաշակի)։ Բաղադրիչներ ը միաձուլել պատառաքաղի օգնությամբ։Ստացված զանգվածը տարածել տոստ արված հացի կտորների վրա, ավելացնել ծխեցված սաղմոնի և վարունգի բարակ շերտեր և ռուկոլայի տերևներ։
Ջեռոցում պատրաստված սաղմոնի ֆիլե
Բաղադրիչներ
2 կիտրոն, բարակ կտրատված
1 մեծ սաղմոնի ֆիլե
աղ, սև պղպեղ
6 ճ.գ. հալված կարագ
2 ճ.գ. մեղր
3 գլուխ սխտոր, մանրացված
ուրց և չոր օրեգանո
մանրացված թարմ մաղադանոս
Սոուսի համար խորը տարայի մեջ լցրեք ամբողջովին հալեցված կարագ, սխտոր, մեղր, օրեգանո, ուրց, խառնեք։
Փայլաթիթեղի վրա շարեք կիտրոնի բարակ շերտեր, ուրց։ Սաղմոնը տեղափոխեք փայլաթիթեղ՝ կիտրոնների և ուրցի վրա։ Պատրաստված սոուսը լցրեք սաղմոնի վրա։ Ավելացրեք աղ, սև պղպեղ ՝ ըստ ճաշակի։ Պատրաստեք սաղմոնը ձեռոցում 180°C, 25 րոպե։
Ջեռոցից հանելուց հետո ավելացրեք թարմ, կտրատված մաղադանոս։

Դորադը գինով և Չերրի
լոլիկներով
Բաղադրիչներ
4 ճ․գ․ ձիթայուղ
2 ամբողջական Դորադ
2 պճեղ մանրացված սխտոր
1/2 լավ մանրացված փոքր, կարմիր չիլլի
մոտ 400գ կտրատված լոլիկ (կարող եք վերցնել գունավոր չերրիների խառնուրդ)
4 ճ․գ․ սպիտակ գինի
մանրացված մաղադանոս


Պատրաստման եղանակը
Տաքացրեք ձիթայուղի կեսը լայն թավայի մեջ և զգուշությամբ տապակեք թարմ դորադը 4-5 րոպե՝ մինչև շագանակագույն դառնալը։
Ավելացրեք սխտոր և տապակեք ևս 1 րոպե։ Այնուհետ ավելացրեք չիլլի և լոլիկներ։ Ավելացրեք նաև գինի և թողեք, որ այն եռա ևս 1 րոպե։ Ապա ավելացրեք 100մլ ջուր և համեմեք աղով և սև պղպեղով։ Մի փոքր ուժեղացրեք կրակը և հետևեք, որ ուտեստը պատրաստվի մոտ 15 րոպե ևս։
Ձկան պատրաստի լինելը կարող եք ստուգել աչքերի եփվածությամբ՝ դրանք սպիտակ են դառնում եփվելուն պես։
Ձկները տեղափոխեք մատուցման ափսե։
Թավայի մեջ ավելացրեք մաղադանոս և պատրաստեք ուժեղ կրակի վրա ևս 1 րոպե: Ձուկը մատուցեք սոուսի համադրությամբ։ Մատուցելուց առաջ կարող եք մի փոքր էլ ձիթայուղ ավելացնել ձկան վրա։